ՍՄԱՐԹ հաշիվն ամբողջությամբ առցանց` առանց Բանկ այցելելու, բացվող բանկային հաշիվ է, որի արդյունքում հաճախորդին վերջինիս ցանկությամբ տրամադրվում է նաև անվճար Visa Classic կամ Mastercard Standard տեսակի միջազգային վճարային քարտ և Օնլայն բանկինգ համակարգ, որի միջոցով 24/7 ռեժիմով վերջինս կարող է կառավարել իր հաշիվներն ու կատարել հասանելի գործարքներ:

Առցանց եղանակով ՍՄԱՐԹ հաշիվ կարող եք բացել Ձեզ հարմար ցանկացած օրերին և ժամերին: Բանկի կողմից Ձեր հաշվի բացման հայտը կհաստատվի հետևյալ պարբերականությամբ`

  1. Երկուշաբթիից –ուրբաթ ժամը 9:30-20:00 և շաբաթ օրը ժամը 9:30-16:00 ուղարկված հայտերը` առավելագույնը 10 րոպեում
  2. Կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին ուղարկված հայտերը` հաջորդ աշխատանքային օրը առավելագույնը մինչ ժամը 10:00-ը:

ՍՄԱՐԹ հաշիվ կարող եք բացել անգամ արտերկրից: Ընդամենն անհրաժեշտ է ունենալ`

  1. Հայաստանի Հանրապետության անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ նույնականացման քարտ
  2. սոցիալական քարտ
  3. ինտերնետի հասանելիությամբ սմարթֆոն կամ վիդեոխցիկով ապահովված համակարգիչ

Սահմանափակ հասանելիությամբ Ձեր ՍՄԱՐԹ հաշիվը կարող եք լիարժեք դարձնել Բանկի ցանկացած մասնաճյուղ այցելելով: Դուք կարող եք Earlyone բջջային հավելվածի միջոցով հեռահար եղանակով նախապես ամրագրել հերթ Բանկի մասնաճյուղում` խնայելով Ձեր ժամանակը:

Իհարկե, Դուք կարող եք դիմել Օնլայն վարկի համար https://onlineloans-am.ameriabank.am/ հղումով:

Ներկա պահին հեռահար եղանակով ՍՄԱՐԹ հաշիվ կարող են բացել բացառապես ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները:

ՍՄԱՐԹ հաշիվը և պատվիրված վճարային քարտը կարող եք համալրել Ձեզ նախընտրելի հետևյալ եղանակներով`